Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ

Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ
24.02.2025 | 20:03

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին սկանդալային հայտարարություն է արել` նշելով, որ իբրև թե Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչվել, դեռևս 1991թ. Ալմա Աթիի հռչակագրի շրջանակներում:

Դեսպանը պարզապես ստում է:

Եվ այս համատեքստում մի քանի կարևոր դիտարկում պետք է իրականացնել:

ԱՌԱՋԻՆ. եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում` ինչի՞ շուրջ էր 20 տարուց ավելի ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարում:

ԵՐԿՐՈՐԴ. եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում` ի՞նչ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում անում դեսպանի հայրենիք` Ֆրանսիան որպես համանախագահող երկիր:

ԵՐՐՈՐԴ. եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում` ինչի՞ մասին էին Փուլային տարբերակը, Ընդհանուր պետությունը, Մայնդորֆը, Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը:

ՉՈՐՐՈՐԴ. եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում` ինչու՞ էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո` աշնանը Ալիևը լացակումած բողոքում, որ իրեն կուլիսների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: ՀԻՆԳԵՐՐՈՐԴ. և վերջապես, եթե իբրև թե Ալմա Աթիի հռչակագրով էր Արցախը ճանաչվում Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում` ինչու՞ էր ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023թ. հայտարարում, որ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն է, որ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս:

Թերևս, այսքանը բավարար է փաստելու, որ դեսպանը պարզապես ստել է: Եվ այդ համատեքստում հարց է առաջանում` ինչու է՞ դիվանագիտական բարձր ներկայացուցչության ներկայացուցիչը որոշել զբաղվել փաշինյանական ստերի էժանագին պրոպագանդայով:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2198

Մեկնաբանություններ